Փոքրիկ աղջիկը գաղտնի հարյուրավոր դոլարների խաղալիք է գնել Amazon-ից

09:45   15 Օգոստոս 2018    114

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, Ամերիկյան Յուտա նահանգից փոքրիկ աղջիկն առանց ծնողներին հարցնելու հարյուրավոր դոլարներ է ծախսել՝ համացանցով խաղալիք գնելու համար:

Մայրը 6-ամյա Քեյթլինին թույլատրել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ Amazon-ից Բարբի տիկնիկ գնել: Մինչ աղջիկը սպասել է առաքմանը, նրան մենակ են թողել համակարգչի մոտ: Նա օգտվել է առիթից եւ պատվերին եւս մի քանի գնում ավելացրել:

Մայրն այդ մասին իմացել է միայն հաջորդ օրը, երբ Amazon-ի բեռնատարը մոտեցել է տանն ու բերել բազմաթիվ խաղալիքներ: Պարզվել է՝ Քեյթլինը 350 դոլարի խաղալիք, համակարգչային եւ սեղանի խաղեր է պատվիրել:

Դրանից հետո աղջկան պատժել են: Նրան մեկ ամիս արգելել են օգտվել համացանցից, իսկ գաղտնի գնած բոլոր խաղալիքները վերադարձրել են խանութ: Մնացել է միայն Բարբի տիկնիկը, որն աղջիկը գնել է մոր թույլտվությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները