Թուրքիան բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը

09:51   15 Օգոստոս 2018    102

Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը:

Երկրի նախագահ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանը հրապարակվել է պաշտոնական պարբերական Resmi Gazete-ում:

Փաստաթղթի համաձայն՝ ծխախոտային արտադրանքի մաքսատուրքը բարձրացել է 60 տոկոսով, ալկոհոլի՝ 140 տոկոսով, ավտոմեքենաների՝ 120 տոկոսով: Բարձրացել են եւս մի քանի խմբերի ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ բրինձի, մրգերի եւ կոսմետիկ արտադրանքի:

Hayatsk.info



Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները