Լոնդոնում մարդկանց վրաերթի Է ենթարկել սուդանցի ներգաղթյալը. Daily Mail

10:01   15 Օգոստոս 2018    93

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, Լոնդոնում բրիտանական խորհրդարանի մոտակայքում մարդկանց վրաերթի Է ենթարկել սուդանցի ներգաղթյալ Սալիհ Խաթերը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն Էր ստացել:

Հրատարակության տվյալներով՝ 29-ամյա տղամարդը Բիրմենհեմում իր բնակարանից դուրս Էր եկել օգոստոսի 13-ի երեկոյան եւ Լոնդոն ժամանել երեքշաբթի օրվա վաղ առավոտյան: Ինչպես նշում Է Daily Mail-ը, միջադեպին նախորդած գիշերը նա մի քանի ժամ երթեւեկել Է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական մասի տուրիստական վայրերում: Վեսթմինսթերի շրջանում նա անցկացրել Է մոտավորապես 90 րոպե:

Նշվում Է, որ Սալիհ Խաթերը հայտնի Է եղել Ուեսթ-Միդլենդսի ոստիկանությանը:

Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդն ապրում Է Բիրմինհեմում եւ սովորել Է Քովենթրիում:
Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել Է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի եւ հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել Է երկու մարդ: Երրորդ տուժածին օգնություն Է ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները