ԱՄՆ-ում առաջինը Լոս Անջելեսի մետրոյում ստուգման սքաներ կտեղադրեն

12:19   15 Օգոստոս 2018    221

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Hollywood Reporter»-ին, ԱՄՆ-ում առաջինը Լոս Անջելեսի մետրոյում սքաներներ կտեղադրեն, որպեսզի ստուգեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայությունը

Պարբերականի տեղեկություններով՝ Լոս Անջելես շրջանի տրանսպորտային վարչությունը եւ տրանսպորտային անվտանգության վարչությունը տարվա ընթացքում մի քանի տեսակի սքաներներ են թեստավորել:

Տեղադրվելիք սքաներները շարժական են եւ կաշխատեն ալիքներ ճառագայթելով՝ մետրո մտնող մարդկանց հոսքը չդանդաղեցնելով:

Տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Բրայան Հաասը հայտարարել է, որ սքաներները կարող են կասկածելի իրերը հայտնաբերել 9 մետր հեռավորությամբ, իսկ դրանց թողունակությունը անցնում է ժամում 2 հազար ուղեւորից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները