Մինչև 2022-ը Հնդկաստանը խոստացել է մարդ ուղարկել տիեզերք

12:28   15 Օգոստոս 2018    111

Հնդկաստանը ծրագրում է մինչև 2022-ը սեփական տիեզերական առաքելությունը տիեզերք ուղարկել։

Այս մասին բնակչությանը հղված ուղերձում ասել է վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է NDTV հեռուստաալիքը։

«Մենք որոշել ենք, որ մինչև 2022-ը՝ Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձը կամ նույնիսկ ավելի վաղ, Հնդկաստանի դուստրը կամ որդին Տիեզերք կմեկնի՝ երկրի դրոշը ձեռքին»,-ասել է վարչապետը։

Հնդկաստանի տիեզերական ուսումնասիրությունների կազմակերպությունում նշել են, որ դա կլինի ոչ միայն իրենց, այլև ամբողջ երկրի նախագիծը։ Մինչև մարդու՝ տիեզերք ուղարկելը, երկու անօդաչու արձակում է նախատեսվում, որոնցից մեկը 5-7 օրով և 3 մարդուց բաղկացած անձնակազմով մերձերկրյա ուղեծրում կհայտնվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները