Մալավիում գյուղացիները հարձակվել են BBC-ի լրագրողների վրա

13:58   15 Օգոստոս 2018    245

Մալավիում գյուղացիները հարձակվել են BBC-ի նկարահանող խմբի վրա՝ լրագրողներին ծիսակարգի համար երեխաների մարդասպան կարծելով,, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի հյուսիսում ինչ-որ մեկը սպանում է երեխաներին՝ անդամահատելով նրանց մարմնի մասերը: BBC-ի լրագրողները որոշել են սեփական հետաքննությունն անցկացնել: Տեղաբնակները կարծում են, որ սպանված երեխաներին մասնատում են հատուկ ծիսակարգի ժամանակ:

Հետաքննությանը մասնակցել է Գանայից աֆրիկացի լրագրող, որը հայտնի է Անաս Արեմեյո Անաս կեղծանունով: Նա դիմել է տեղի կախարդներից մեկին՝ ներկայանալով որպես գործարար, որին նոր գործում հաջողություն է պետք:

Կախարդը գիշերը գնացել է հանդիպման եւ ասել, որ կարող է սպանել երեխայի, իսկ հետո խմել նրա արյունը, որպեսզի հաջողությունն ուղեկցի «գործարարին»:

Սակայն տեղաբնակներն ընդհատել են նրանց զրույցը, որոնք Անասին ու նկարահանող խմբի անդամներին երեխաների մարդասպան-վամպիր են համարել:

Լրագրողներին հաջողվել է փախչել զայրացած ամբոխից եւ թաքնվել ոստիկանների մոտ: Միջադեպից հետո որոշվել է դադարեցնել հետաքննությունը: Կախարդին նույնպես հաջողվել է փախչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները