Դիտրիխը առաջարկել է ավիաընկերություններին փոխհատուցում տրամադրել

13:22   15 Օգոստոս 2018    170

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կառավարությանն եւ ֆինանսների նախարարությանն առաջարկել է ավիաընկերություններին մասամբ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են վառելիքի գների աճի պատճառով: Այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, վառելիքի գների աճի պատճառով այս տարի ավիաընկերությունների կորուստը 50 մլրդ ռուբլի է գնահատվում, առաջարկվում է փոխհատուցել 22.5 մլրդ-ը: Դիտրիխը կարծում է, որ դա կօգնի կանխել ավիատոմսերի գների աճը:

«Այդ հարցը ներկայում դիտարկվում է: Քննարկումներ են տեղի ունեցել անցյալ շաբաթ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ 2018 թվականի արդյունքներով ավիավառելիքը, ընդհանուր առմամբ, թանկացել է 30%-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները