ԱՄՆ-ի ֆինանսական բյուջեն․ Թրամփը «մոռացել է» հիշատակել Մաքքեյնին

13:15   15 Օգոստոս 2018    217

Պենտագոնի համար 2019-ի բյուջեն ստորագրելիս իր երկարատև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավանդաբար երախտագիտություն չի հայտնել սենատոր Ջոն Մաքքեյնին, որն օրինագծի հեղինակն է, սակայն հաճախ է քննադատում նախագահ Թրամփի դիրքորոշումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թրամփը չի հիշատակել Մաքքեյնին՝ ԱՄՆ պաշտպանական կարիքների 717 մլրդ դոլարի ֆինանսավորման օրենքը հաստատելիս։ 2019 ֆինանսական տարվա օրինագիծը ներկայացրել է զինված ուժերի հարցերով սենատի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը և կրում էր նրա անունը»,-նշում է պարբերականը։

Դա Թրամփի քննադատների բացասական արձագանքի պատճառ է դարձել, այդ թվում՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի, որը միջադեպն «ամոթալի» է անվանել։

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը միևնույն օրը սարկազմով է խոսել սենատորի մասին, որն այժմ քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցնում։ Թրամփը նրան անվանել է «հիանալի սենատորներից մեկը»՝ հիշելով նրա վճռորոշ քվեարկությունը՝ հասանելի բուժզննման օրենքի չեղարկման դեմ քվեարկության ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները