Մալթան պատրաստ է ընդունել Aquarius փրկարարական նավը

12:56   15 Օգոստոս 2018    245

Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին:

Այնուհետ նավի վրա գտնվող ավելի քան 140 փախստականներ բաշխվելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի միջեւ: Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ Կատալոնիան պատրաստակամություն էր հայտնել Aquarius-ից փախստականներին ընդունելու մասին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Ժոակիմ Տորան գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով, նավը «բոլոր երաշխիքներով» կարող է միգրանտներին հասցնել Վիլանովա ի լա Ժելտրու, Պալամոս կամ Սան Կառլոս դե լա Ռապիտա նավահանգիստներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալթա  


Վերնագիրի այլ պիտակները