Գտնվել է ամբողջ աշխարհում բանկոմատներից փող գողանալու եղանակը

14:38   15 Օգոստոս 2018    224

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ամերիկյան բանկերին զգուշացրել է հաքերների մասին, որոնք ծրագրում են ամբողջ աշխարհում բանկոմատներից միլիոնավոր դոլարներ հանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր կայքում հայտնել է կիբեռանվտանգության փորձագետ Բրայան Քրեբսը:

Գերատեսչության աշխատակիցները նշել են, որ կիբեռհանցագործները մտադիր են առաջիկայում բանկոմատների վրա գլոբալ հարձակում իրագործել՝ անսահմանափակ քանակությամբ միջոցներ հանելու համար: ՀԴԲ տեղեկություններով՝ խարդախները ծրագրում են հասանելիություն ստանալ էմիտենտի տվյալներին, դարքնեթում դեբետային եւ վարկային քարտեր գնել, այնուհետեւ պատրաստել կեղծ կլոն-քարտեր:

Էմիտենտ-բանկը կոտրելուց հետո հաքերները կարող են անջատել խարդախության դեմ պաշտպանությունը, ինչը թույլ կտա հաշիվներում փոխել դրամական միջոցների մնացորդները եւ մեծացնել բանկոմատներից հանվող հնարավոր առավելագույն գումարները:

ՀԴԲ-ն բանկերին խորհուրդ է տվել ստուգել բոլոր համակարգերում վնասակար ԾԱ կամ չարտոնված հասանելիության առկայությունը, ինչպես նաեւ խոշոր գումարներ հանելու համար մտցնել երկգործոնանի ինքնանույնականացում եւ ստուգել խոշոր գումարներ հանելու գործարքների հնարավոր աճը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները