Թուրքիան միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից հրաժարվելու դեպքում

14:44   15 Օգոստոս 2018    256

Թուրքիան մտադիր Է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին:

Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր NTV հեռուստաալիքը:

«Թուրքիան ոչ միայն այն երկիրն Է, որը F-35 Է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,-նշել Է նա:-Բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ   F-35  


Վերնագիրի այլ պիտակները