Դատախազը նշել է Ջենովայում ավտոմոբիլային կամուրջի փլուզման պատճառը

14:48   15 Օգոստոս 2018    230

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ջենովայում ավտոմոբիլային կամուրջի փլուզումը տեղի է ունեցել մարդկանց սխալի պատճառով, պատահականության մասին խոսք չկա, հայտարարել է դատախազ Ֆրանսչեսկո Կոցցին։

Նրա խոսքով՝ դատախազությունը, որտեղ փլուզման փաստով գործ է հարուցվել, պետք է կամուրջի շինարարությանը եւ դրա սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթեր եւ ցուցմունքներ հավաքի։

«Մենք պետք է պատասխանենք միակ հարցին՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել։ Դա մեր խնդիրն է եւ հանուն դրա կանենք ամեն հնարավորը»,–ասել է Կոցցին։

Ավելի վաղ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար, փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն կամուրջի փլուզման ողջ պատասխանատվությունը դրել էր Autostrade per l'Italia ընկերության վրա, որը զբաղվում է երկրի ավտոճանապարհների կառավարմամբ ու սպասարկմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները