Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել

16:08   15 Օգոստոս 2018    248

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ջենովայում ավտոմոբիլային կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել, չորեքշաբթի հայտնել են Լիգուրիա շրջանի իշխանությունները։

Ըստ տեղեկությունների՝ 632 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնք գտնվել են այդ ենթակառուցվածքային կառույցի տակ կամ դրա մոտ։ Խոսքը Ջենովայում բնակվող 311 ընտանիքների մասին է։ Քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ բոլոր այդ մարդիկ արդեն տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։

Ջենովայում երկու մետր երկարությամբ ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է երեքշաբթի ժամը 11.36–ին։ Արտակարգ պատահարի պահին 30 ավտոմեքենա է կամուրջի վրա գտնվել, փլուզման հետեւանքով 39 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները