Սեուլը փորձելու Է մինչեւ տարեվերջ միացնել երկու Կորեաների ճանապարհները. Մուն Չժե Ին

16:15   15 Օգոստոս 2018    238

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը:

Ընդսմին նա նշել Է, որ այն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման հավելումը չԷ:

«Երկու կորեական պետությունների միավորումը կարեւոր Է «գոյատեւման եւ զարգացման» համար»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ կայացած արարողության ժամանակ:

«Թեեւ քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար»,- հայտարարել Է պետության ղեկավարը:

Մուն Չժե Ինը հայտնել Է, որ Հարավային Կորեան ջանքեր Է գործադրում, որպեսզի մինչեւ ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները