Պուտինը կարող Է գնալ Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին. Kronen Zeitung

16:46   15 Օգոստոս 2018    238

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը:

Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես Է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ:

«Վերջին տեղեկություններով… Վլադիմիր Պուտինը հարսանիքի կժամանի որպես անսպասելի հյուր»,- գրում Է հրատարակությունը: Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Շտիրիայի երկրամասի հարավում: Նախապես ամուսնության արարողությունը պլանավորվել Է անցկացնել Գամլիցի համայնքում, սակայն հետագայում միջոցառման անցկացման վայրը որոշել Է տեղափոխել:

Ըստ որում, ՌԴ-ի նախագահի եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլերի մամուլի ծառայությունների հաղորդումներով՝ այդ օրն Անգելա Մերկելը Պուտինին կընդունի Բեռլինի մերձակա Մեզերբերգի իր նստավայրում, որպեսզի բանակցություններ վարի, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի արեւելքի իրադրության շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները