26 տարի է անցել մանաթի շրջանառության մեջ մտնելուց

16:57   15 Օգոստոս 2018    243

Ադրբեջանի ազգային արժույթը, մանաթի շրջանառության մեջ մտնելուց անցել է 26 տարի:

Ադրբեջանական ազգային արժույթ մանաթը գործածության մեջ է դրվել 1992 թվականի օգոստոսի 15-ին, հաղորդում է Hayatsk.info- ն: Ադրբեջանական արժույթի առաջին թողարկումը հրապարակվել է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի կողմից 1992 թվականին:

Ժամանակակից մանաթը կիրառվում է 6 մետաղադրամների ու 7 թղթադրամների տեսքով։

Մետաղադրամներ՝ 1, 3, 5, 10, 20, 50 գապիկ, բառի աղավաղված տարբերակը թողարկվել են 2006 թվականին։ Թղթադրամներ՝ 1, 5, 10, 20, 50, 100, 200 մանաթ։

Թղթադրամների դիզայնով զբաղվել է ավստրիացի դրամների դիզայներ Ռոբերտ Կալինան, ով նաև ժամանակակից եվրոյի թղթադրամների դիզայներն է։ Մետաղադրամները ևս որոշակի նմանություն ունեն եվրոյի հետ։ Ադրբեջանի հանրապետության կենտրոնական բանկի պատվերով թղթադրամների մի մասը տպագրում է De La Rue ընկերությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները