Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարել է գործել

17:06   15 Օգոստոս 2018    206

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել է ավիահաղորդակցությունը։

Ուղեւորներին խորհուրդ է տրվում չվերթների կարգավիճակին հետեւել կայքում, բջջային հավելվածի միջոցով կամ զանգահարել իրենց ավիաընկերություն։

Իր հերթին Նիդերլանդների հեռուստա– եւ ռադիոհեռարձակող կորպորացիան հայտնել է, որ խնդիրներն առաջացել են տեղական ժամանակով ժամը մոտ 13.15-ին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ըստ երեւույթին, տեխնիկական խափանումների մասին է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամստերդամ  


Վերնագիրի այլ պիտակները