Պայմանավորվածությունները կանխեցին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը, Ռոուհանի

17:18   15 Օգոստոս 2018    230

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված կոնվենցիան խափանեց իրենց զինված ուժերը տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պլաններ:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դավադրությունը միտված Էր այն բանին, որ Կասպից ծովի ափին հայտնվեն իրենց զինվորները, այստեղ գան ամերիկյան նավերը, ուղղաթիռներն ու ռազմաբազաները,- Ռոուհանիի խոսքը մեջբերել Է «Ֆարս» գործակալությունը:- Սակայն կոնվենցիան արգելեց ռազմաբազաների ստեղծումը եւ օտարերկրյա նավերի ներկայությունը Կասպից ծովում: Պայմանավորվածությունների համաձայն, այդ ծովի ջրատարածքում գտնվող յուրաքանչյուր նավ պետք Է լինի մերձկասպյան հինգ պետություններից մեկի դրոշի ներքո»:

Ռոուհանին ընդգծել Է, որ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից կոնվենցիան մեծ նշանակություն ունի: «Վերջին գագաթնաժողովի ընթացքում լուծվեցին մի շարք կարեւոր հարցեր, որոնք հարուցում Էին Իրանի եւ մյուս երկրների մտահոգությունը: Դրանցից ամենակարեւորը Կասպից ծովի անվտանգության հարցն Էր»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները