Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին

18:26   15 Օգոստոս 2018    143

Վերա Գուրևիչը Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում՝ Լենինգրադի №193 դպրոցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես նշել է Գուրևիչը, ապագա նախագահը դպրոցում միշտ ձգտել է արդարացնել իր վստահությունը։

«Ես միշտ վստահելի հարաբերություններ եմ ունեցել իմ աշակերտների հետ, դա շատ կարևոր է»,- ասել է նա։

85-ամյա ուսուցչուհին պատմել է, որ 8-րդ դասարանն ապագա նախագահը լավ է ավարտել՝ «առանց երեքների», ընդունվել է քիմիական թեքումով դպրոց, սակայն դա նրան չէր գրավում, նա իր համար նպատակ էր դրել ընդունվել համալսարան։ Այնտեղ մեկ տեղի համար պայքարում էր 30 մարդ, սակայն Պուտինն ընդունվեց, ստացավ հինգեր, միայն շարադրությունից 4 ստացավ։ «Նրա երազանքը կատարվեց, նա դրան հասավ ինքնուրույն»,- պատմել է ուսուցչուհին։

Հարցին, թե Պուտինն ունեցե՞լ է «երկուսներ», ուսուցչուհին նշել է, որ «տարրական դասարաններում միգուցե»։ «Նա, իհարկե, չարաճճի էր, էներգիայով լի»,- հավելել է Վերա Գուրևիչը։

Նա նշել է, որ մինչ այսօր կապ է պահպանում իր սիրելի նախկին աշակերտի հետ։ «Մեր միջև հոգևոր կապը պահպանվել է»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները