ԱՄՆ-ում առաջինը Լոս Անջելեսի մետրոյում ստուգման սքաներ կտեղադրեն

18:44   15 Օգոստոս 2018    97

ԱՄՆ-ում առաջինը Լոս Անջելեսի մետրոյում սքաներներ կտեղադրեն, որպեսզի ստուգեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթուցիկ նյութերի առկայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ Լոս Անջելես շրջանի տրանսպորտային վարչությունը եւ տրանսպորտային անվտանգության վարչությունը տարվա ընթացքում մի քանի տեսակի սքաներներ են թեստավորել:

Տեղադրվելիք սքաներները շարժական են եւ կաշխատեն ալիքներ ճառագայթելով՝ մետրո մտնող մարդկանց հոսքը չդանդաղեցնելով:

Տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Բրայան Հաասը հայտարարել է, որ սքաներները կարող են կասկածելի իրերը հայտնաբերել 9 մետր հեռավորությամբ, իսկ դրանց թողունակությունը անցնում է ժամում 2 հազար ուղեւորից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները