Ճապոնիայում պատրաստվում են հրաբխի հավանական աղետալի ժայթքմանը

19:08   15 Օգոստոս 2018    88

Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ կապված երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի վտանգավոր աղետալի ժայթքման հետ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր Կուտինոերաբու կղզում հրաբխի հզոր ժայթքման հնարավորության մասին, որը կարող է հանգեցնել բնակելի շրջաններոմ աղետալի հետեւանքների: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվի կտրուկ աճի վրա:

«Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է գրեթե այնտեղ, որտեղ գտնվել էր 2015-ի մայիսի ժայթքման ժամանակ: Հրաբխային ակտիվությունը կարող է ավելի մեծանալ»,- հայտնել են վարչությունից:

Վարչությունը այս շրջանում վտանգավորության մակարդակը երկրորդից բարձրացրել է միանգամից չորրորդի, ինչը նշանակում է «տարհանման նախապատրաստություն»:

Գերատեսչությունը քաղաքացիներին խնդրել է Սինդակե հրաբխից 3 կմ շառավղով բնակավայրերի շրջանում ծայրահեղ զգուշավորություն պահպանել, քանի որ հնարավոր են մեծ հրբխային քարաթափում եւ լավայի հոսք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները