Լոնդոնում մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդուն կալանավորել են սպանության փորձի համար

20:03   15 Օգոստոս 2018    207

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Լոնդոնում մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը կալանավորվել է երկու հանցագործությունների կասկածանքով, այդ թվում՝ սպանության փորձի համար։

«Տղամարդը, որը ծագումով Սուդանից Բրիտանայի քաղաքացի է, զինված ոստիկանների կողմից ձերբակալվել է դեպքի վայրում։ Նրան կալանավորել են ահաբեկչության պատրաստման, իրականացման եւ հրահրման կասկածանքով»,–ասված է հայտարարությունում։ Սքոթլանդ Յարդում նաեւ հավելել են, որ վրաերթի ենթադրյալ մեղավորը հետագայում կրկին կալանավորվել է սպանության փորձի համար։

29-ամյա տղամարդը, որի անունը մամուլում նշվում է որպես Սալիհ Խաթեր, Սքոթլանդ Յարդի տեղեկություններով, շարունակում է մնալ կալանքի տակ Լոնդոնի հարավային հատվածում գտնվող ոստիկանության բաժնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները