Հնդկաստանը նախատեսում է մինչեւ 2022 թվականը թռիչքն իրականացնել դեպի տիեզերք

20:11   15 Օգոստոս 2018    178

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Հնդկաստանը նախատեսում է մինչեւ 2022 թվականը առաջին կառավարվող թռիչքն իրականացնել դեպի տիեզերք, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը Ռուսաստանից, ԱՄՆ–ից ու Չինաստանից հետո կդառնա չորրորդ երկիրը, որն այդ «սխրանքը» կկատարի։ Մոդին նշել է, որ տիեզերագնացը կարող է լինել կին կամ տղամարդ՝ հավելելով, որ մի քանի օր առաջ փորձարկվել է տիեզերանավը, որը տիեզերք կհասցնի տիեզերագնացներին։

Առաջին հնդիկը, որը տիեզերք է թռչել, Ռակեշ Շարման է, որը 1984 թվականին եղել է խորհրդային տիեզերանավի անձնակազմի կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները