FT–ի գլխավոր տնօրենը համաձայնել է վերադարձնել վաստակած գումարի մի մասը

20:26   15 Օգոստոս 2018    225

Financial Times–ի գլխավոր տնօրեն Ջոն Ռիդինգը համաձայնել է վերադարձնել իր վաստակած գումարների մի մասը պարբերականի լրագրողների քննադատությունից հետո։

Այս մասին հաղորդում է Financial Times–ը՝ վկայակոչելով խմբագրության աշխատակիցներին ուղղված Ռիդինգի նամակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ռիդինգը հայտարարել է, որ կվերադարձնի եկամուտների տարեկան տարբերությունը՝ 510 հազար ֆունտ ստերլինգը։ Միջոցները կուղղվեն թերթի աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ հատուկ ֆոնդին, որը պետք է կրճատի աշխատանքի վճարման հարցում գենդերային տարբերությունը։

Ավելի վաղ Financial Times–ի լրագրողները, վրդովված Ռիդինգի եկամուտների աճից՝ 2016-ին 2.04 մլն ֆունտից 2017–ին 2.55 մլն ֆունտ, Ռիդինգից պահանջել են նախորդ տարի վաստակած գումարների մի մասը բաժանել խմբագրության աշխատակիցների միջեւ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները