Պուտինը ներկա կգտնվի Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին

20:34   15 Օգոստոս 2018    260

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի հարսանիքին:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր կողմից պարզաբանել է, որ Քնայսլը Պուտինին հրավիրել է իր հարսանիքին, երբ նա հունիսի սկզբին այցով գտնվում էր Վիեննայում, իսկ այժմ Բեռլին նախատեսված այցի կապակցությամբ Ռուսաստանի ղեկավարի մոտ նման հնարավորություն է ստեղծվել: «Մենք կայցելենք եւ կշնորհավորենք»,- ասել է Ուշակովը:

Ըստ Kronen Zeitung թերթի՝ Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Շտիրիա դաշնային հողի հարավում գտնվող գինեգործական տնտեսությունում: Ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, անվտանգության ապահովման համար ներգրավվել է «Կոբրան» հատուկ ստորաբաժանումը:

Շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին, ՌԴ նախագահը կայցելի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները