ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հս. Կորեային օգնող ընկերությունների դեմ

20:40   15 Օգոստոս 2018    207

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել երեք օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք օգնել են Հյուսիսային Կորեային իր միջուկային ծրագիրը ֆինանսավորելու համար անօրինական կերպով ապրանքներ մատակարարել:

ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Ռուսաստանի եւ Սինգապուրի ընկերությունների, ինչպես նաեւ ռուսական ընկերության ղեկավարության դեմ: ԱՄՆ-ի իրավասության ներքո պատժամիջոցները արգելափակում են ընկերության եւ ֆիզիկական անձի ակտիվները եւ արգելում են ամերիկացիներին նրանց հետ գործարքներ կատարել:

Խոսքը չինական Dalian Sun Moon Star International Logistics Trading Co. ընկերության եւ Սինգապուրում նրա մասնաճյուղի՝ SINSMS Ltd.-ի եւ ռուսական Profinet Ltd ընկերության եւ նրա գլխավոր տնօրենի մասին է:

Նրանց մեղադրում են նրանում, որ օգնել են Հյուսիսային Կորեային չինական եւ ռուսական նավահանգիստներով արտահանման եւ ներմուծման վերաուղղորդման միջոցով խուսափել միջազգային պատժամիջոցներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները