Ֆրանսիայի լողափերից մեկում զբոսաշրջիկը մնացել է իր իսկ փորած փոսի մեջ

20:58   15 Օգոստոս 2018    199

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայում 21-ամյա զբոսաշրջիկը «պատանդ» է մնացել լողափում իր իսկ փորած փոսի մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Նուարմուտյե կղզու Բարտբատրե լողափում։ Այստեղ հանգստացող երիտասարդը ավազի մեջ փոս է փորել ու տեղավորվել այնտեղ, սակայն չի կարողացել դուրս գալ, երբ ծովի ալիքները ծածկել են փորված փոսը։

Բանն այն է, որ փոսը չափազանց խորն է եղել այնտեղից ինքնուրույն դուրս գալու համար։ Երիտասարդ արկածախնդրի ազգականները, որոնք գտնվել են մոտակայքում, փորձել են դուրս հանել նրան փոսից, սակայն ապարդյուն։

Ի վերջո զբոսաշրջիկին օգնելու համար դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայության աշխատակիցներ, որոնք նույնպես, ցավոք, չեն կարողացել փրկել երիտասարդին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները