Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով 48 մարդ է զոհվել

21:12   15 Օգոստոս 2018    171

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «korrespondent.net»-ին, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, մահացել է առնվազն 48 մարդ, կա 67 տուժած։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում, մահապարտ ահաբեկիչը ներխուժել է ուսումնական հաստատության շենք Դաշտ Է Բարչի շրջանում և գործի դրել պայթուցիկը։ Գրեթե բոլոր զոհվածներն ուսանողներ են։

Ականատեսների պնդմամբ՝ պայթյունի պահին շենքում գտնվել է ավելի քան 100 մարդ։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դատապարտել է տեղի ունեցածն ու հրահանգել հետաքննություն սկսել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները