ԱՄՆ-ում տրանսգենդերը հավակնում է նահանգապետի պաշտոնի

21:37   15 Օգոստոս 2018    273

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերը հավակնում է նահանգապետի պաշտոնի: Քրիստինա Հելքվիսթը Վերմոնտում իր թեկնածությունն է առաջադրել որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ:

Հելքվիսթը նշել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԼԳԲՏ միության վրա «համակարգային հարձակումներ են սկսվել», և այդ փաստը «պետք է վախեցնի յուրաքանչյուրին»:

«Ինձ նման մարդիկ, ովքեր սովորաբար մասնակցություն չեն ունենում քաղաքական գործընթացներին, վերջերս ավելի ակտիվ են դարձել, և ես կարծում եմ, որ առողջ դեմոկրատիան հենց այս տեսքն ունի»,- ասել է Քրիստինա Հելքվիսթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները