Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել

22:21   15 Օգոստոս 2018    151

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ Գենուա քաղաքում կամրջի փլուզման պատճառով երկրի իշխանությունները 1 տարի ժամկետով արտակարգ դրություն են մտցրել Լիգուրիա շրջանում:

Վարչապետի խոսքով տվյալ որոշումը կայացվել է Իտալիայի նախարարների խորհրդի հետ խորհրդակցությունից հետո:

Կոնտեն նաև ավելացրել է, որ պատահարի հետևանքների վերացման շուրջ առաջնային աշխատանքների համար առանձնացվել է 5 մլն եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Գենուա  


Վերնագիրի այլ պիտակները