Նախկին քաղաքացիները կարող են վերականգնել քաղաքացիությունը

22:54   15 Օգոստոս 2018    197

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ին, Վրաստանում օգոստոսի 15-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիության մասին» օրենքը, որի համաձայն Վրաստանի նախկին քաղաքացիները Վրաստանի քաղաքացիության վերականգնման պահանջով կարող են դիմել Ծառայությունների զարգացման գործակալություն:

Ավելի վաղ խորհրդարանը երրորդ լսումով հավանություն էր տվել Վրաստանի քաղաքացիության հետ կապված փոփոխություններին: Նախաձեռնության պատրաստումը պայմանավորված էր Վրաստանի Սահմանադրության փոփոխություններով, որով թույլատրվում է երկքաղաքացիությունը:

Օրենքում նորարարություն է մտցվել՝ ժամանակավոր իրավունք, հաշվի առնելով այն, որ Վրաստանի նախկին քաղաքացին, որը, այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը, իրավունք ունի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Վրաստանի քաղաքացիություն ստանալու պահանջով դիմել գործակալություն:

Օրենքի համաձայն, կվերականգնվի այն անձի քաղաքացիությունը, որը համապատասխանում է մի քանի պահանջների, այդ թվում. նա պետք է սահմանված շրջանակներում տիրապետի Վրաստանի պետական լեզվին, ինչպես նաեւ չպետք է հետախուզման մեջ լինի կամ նրա հանդեպ արտաքսման կամ արտահանձնման գործընթացներ չպետք է իրականացվեն:

Միեւնույն ժամանակ օրենքը մանրամասնում է, որ քաղաքացիության վերականգնման դեպքում, քաղաքացիությունը կտրվի նաեւ նրա անչափահաս երեխային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները