Անոմալ շոգը կտեւի մինչեւ 2022 թվականը

09:05   16 Օգոստոս 2018    209

Անոմալ շոգը կտեւի մինչեւ 2022 թվականը, գուցե ավելի երկար, գրում է «Էքսպերտը»՝ վկայակոչելով Nature Communications ամսագրի ուսումնասիրությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը մեծացնում է գլոբալ ջերմաստիճանի վրա ճնշումը: Սակայն մարդկությունը փոփոխությունն անմիջականորեն չի զգում, քանի որ դրանց ազդեցությունը մեծանում եւ փոքրանում է՝ բնական ցիկլի փուլերից կախված:

1998-2010 թվականների գլոբալ ջերմաստիճաններն այսպես ասած «հանդարտ» էին, քանի որ բնական սառեցումը օվկիանոսային հոսանքների եւ բնության համակարգերի հաշվին հավասարակշռում էր մարդածին գլոբալ տաքացումը: Սակայն հիմա Երկիրը համարյա մտել է հակառակ փուլ, որում բնական երեւույթները չեն թուլանում, այլ սաստկացնում են մարդու միջոցով առաջացած փոփոխությունները:

«Այժմ մի իրավիճակ է, երբ բոլոր գործոնները հավաքվում են իրար վրա եւ ուժեղանում է նրանց ընդհանուր ազդեցությունը: Բարձր է հավանականությունը, որ հաջորդ տարիներին մենք տաք փուլի գագաթնակետում կլինենք»,-ասում է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակից , աշխատանքի հեղինակ Ֆլորիան Սեվելեկը

Ֆրանսիացի գիտնականը նշում է, որ նա չի կանխատեսում Եվրոպայում շոգի նոր ալիքներ, ԱՄՆ-ում՝ անտառային հրդեհներ, Հարավային Աֆրիկայում` երաշտներ եւ Արկտիկայում` սառույցների հալեցում: Այս իրադարձությունների հավանականությունը կավելանա, բայց մոդելը համաշխարհային մասշտաբով է, եւ այդ պատճառով չի նշվում, թե աշխարհի որ մասում, նոր տաքացում կամ երբ կլինի:

Այնուամենայնիվ, տվյալները հստակ ցույց են տալիս, որ օվկիանոսների ջուրն ավելի արագ է տաքանալու, քան ցամաքի օդը: Դա կբարձրացնի ջրհեղեղների, փոթորիկների, եւ ցիկլոնների վտանգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները