Հայտնի են ԱՄՆ և Չինաստանի միջև բանակցությունների նոր փուլի ժամկետները

09:11   16 Օգոստոս 2018    245

Չինաստանի առևտրի փոխնախարար Վան Շոուվենը գլխավորելու է օգոստոսի երկրորդ կեսին առևտրային բանակցությունների համար ԱՄՆ մեկնող պատվիրակությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առևտրի նախարարությունում նշել են, որ բանակցությունները անց են կացվելու ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է Դևիդ Մալփասը, որը ֆինանսների նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալն է։

Չինական առևտրային գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Չինաստանը չի համաձայնի միակողմանի տնտեսական միջոցառումներին, սակայն ողջունում է առևտրի հարցերով երկխոսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը հարկեր է մտցնում ԱՄՆ 16 միլիարդ դոլարի ծավալով ապրանքների վրա։ Դա տեղի է ունենալու Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների ներմուծման վրա 25% հարկեր մտցնելուն զուգահեռ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները