Հայտնի է նախկին ղեկավարի գործով դատավճռի քննարկման ամսաթիվը

09:17   16 Օգոստոս 2018    227

Երդվյալ ատենակալների խորհուրդը կսկսի քննարկել Փոլ Մանաֆորթի գործով դատավճիռը օգոստոսի 16-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործն ուղարկել են ատենակալներին։ Քննարկումները կսկսվեն հինգշաբթի օրը»,– ասվում է գործակալության Twitter-ում։

Մանաֆորթը գլխավորում էր ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը։ 2017 թվականի աշնանը Մանաֆորթին 12 կետերով մեղադրանք է առաջադրվել։

Մասնավորապես, նրան կասկածում են այն բանում, որ նա 2010-2014 թվականներին չի վճարել մոտ 16 միլիոն դոլարի չափով հարկերը։ Ընդ որում, ենթադրվում է, որ նա փողերը պահել է արտասահմանյան բանկերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները