Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են հանցագործներից մեկին

09:24   16 Օգոստոս 2018    231

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձերբակալել են Եվրոպայի ամենափնտրվող հանցագործներից մեկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռումինիայի 43-ամյա քաղաքացի Ֆլորին Գինեան կազմակերպված հանցավորության ռումինական խմբի ղեկավարն է համարվում: Նրան ձերբակալել են Ուոթֆորդում մարզասրահից հեռանալիս:

Ռումինական իշխանությունները նրան որոնում են ռումինացի կանանց սեռական շահագործման նպատակով Իռլանդիա, Ֆինլանդիա եւ Դուբայ տեղափոխումը կազմակերպելու մեղադրանքով: Գինեային կարող են արտահանձնել հայրենիք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները