Թրամփը՝ պողպատի վրա դրված հարկերը ԱՄՆ տնտեսության համար փրկություն է անվանել

09:36   16 Օգոստոս 2018    124

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Streer Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի վրա դրված հարկերը փկրկություն են լինելու ամերիկյան պողպատաձուլման արդյունաբերության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը նշել է, որ իր ընտրման պահին ԱՄՆ պոպատաձուլման արդյունաբերությունը խորը ճգնաժամի մեջ է գտնվել և կարող էր անհետանալ։ Նրա կարծիքով՝ պողպատի գների կարճաժամկետ բարձրացումը, որը կարող է տեղի ունենալ հարկերի պատճառով, խնդիր չի լինի ամերիկյան տնտեսության համար։

«Գները հետո անպայման կիջնեն, իսկ ներկայիս միջոցառումները կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության համար»,– ասել է Թրամփը։

Հետագայում ամերիկյան ընկերությունները կմրցակցեն պողպատի համաշխարհային շուկայում,– վստահություն է հայտնել Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները