Թրամփը հետ է կանչել ԿՀՎ նախկին տնօրենի տեղեկատվության հասանելիության թույլտվությունը

09:44   16 Օգոստոս 2018    206

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանի գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը Բրենանին մեղադրել է նրանում, որ նա գաղտնի փաստաթղթերին մուտք ունենալու հնարավորությունն օգտագործում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականության նկատմամբ երկպառակություն եւ քաոս առաջացնելու նպատակով:

Բացի այդ, Սանդերսը լրագրողներին ասել է, որ գնահատվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ գաղտնիքներին մուտք ունենալու հնարավորությունը: Դրանց թվում են ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին եւ ԱՄՆ ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Կլեպպերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները