Ավստրիայի իշխանությունները 18-ամյա աֆղանցուն ապաստան չեն տվել

10:04   16 Օգոստոս 2018    245

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Ավստրիայի իշխանությունները հրաժարվել են նույնասեռականության հիմքով ապաստան տալ 18-ամյա աֆղանցուն, քանի որ նույնասեռականի նման չի «գործել» կամ «հագնվել»:

Ավստրիացի պաշտոնյան համարել է, որ աֆղանցուն սեռական կողմնորոշման համար հայրենիքում հետապնդելու հիմքեր չկան:

«Ինչպես դուք եք քայլում, գործում կամ հագնվում, դույզն-ինչ չի մատնանշում, որ կարող եք նույնասեռական լինել»,- գրել է պաշտոնյան: Բացի այդ՝ նա աֆղանցու մոտ «պոտենցիալ ագրեսիա» է նկատել:

Աֆղանցին պնդել է, որ իր՝ ոչ ավանդական կողմնորոշումը գիտակցել է 12 տարեկանում, սակայն պաշտոնյան կարծել է, որ դա «դա շատ վաղ է», հատկապես հաշվի առնելով այն, որ Աֆղանստանում «նորաձեւության եւ գովազդի միջոցով հրապարակային սեքսուալ խթանման տարբերակներ չկան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները