Ադրբեջանը 465 մլն դոլար է ներդրել Վրաստանում

10:13   16 Օգոստոս 2018    451

Անցյալ տարի Վրաստանի տնտեսության մեջ ներդրվել է 1 մլրդ 888,8 մլն դոլար, ինչը 20,6 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին:

Վրաստանի տնտեսության մեջ 465 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ կամ ընդհանուր ներդրումների 24.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Այս ցուցանիշով Ադրբեջանը առաջին տեղում է Վրաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարող օտարերկրյա պետությունների շարքում:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով `երկրի տնտեսության երկրորդ խոշորագույն ներդրողը Նիդեռլանդները (356,7 մլն դոլար), իսկ երրորդ տեղում Թուրքիան ` 286,3 մլն դոլար:

Վրաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները 2017 թվականին կազմել են ՀՆԱ-ի 12.5 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները