Թրամփը չեղարկել է կիբերհարձակումների մասին Օբամայի նախաձեռնությունը

10:32   16 Օգոստոս 2018    215

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը չեղարկում է մի շարք հանգամանքներ, որոնք Վաշինգտոնին թույլ են տալիս հակառակորդների դեմ կիբերհարձակումներ ձեռնարկել։

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի սահմանած փաստաթղթում ասվում է, թե երբ և ինչպես ամերիկյան կառավարությունը կարող է հակառակորդի նկատմամբ կիբերհարձակումներ ձեռնարկել։

2012-ին ստորագրված փաստաթուղթը գաղտնի է, սակայն դրա բովանդակությունը հայտնի է դարձել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շնորհիվ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները