ԱՄՆ-ում 4.9 մլրդ դոլարով տուգանել են Royal Bank of Scotland-ին

11:27   16 Օգոստոս 2018    188

Բրիտանական Royal Bank of Scotland Group (RBS) բանկին պարտավորեցրել են 4.9 մլրդ դոլար վճարել ամերիկյան իշխանություններին, որոնք բանկի դեմ հայց էին ներկայացրել` արժեթղթերի հետ կապված ոչ իրավաչափ գործողություններ կատարելու ու դրա հետևանքով 2008թ. ֆինանսական ճգնաժամը ստեղծելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, բանկի նկատմամբ բազմամիլիարդանոց տուգանք սահմանելու մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները բանկին մեղադրել էին 2005-2008թթ. ընկած ժամանակահատվածում ներդրողներին հիփոթեքային արժեթղթերի վերաբերյալ թյուրիմացության մեջ գցելու համար: Ամերիկյան կողմը համոզված է, որ RBS-ը հիփոթեքային արժեթղթերի երաշխավորության ու թողարկման հարցում միտումնավոր նվազեցրել է իրական ռիսկերը՝ ներկայացնելով ոչ ստույգ տեղեկատվություն:

Հայտնի է, որ տվյալ տուգանքի չափը ռեկորդային է համարվում բոլոր այն բանկերի շրջանում, որոնք թույլ են տվել ի վերջո ֆինանսական ճգնաժամի հանգեցրած նմանօրինակ խախտումներ ու տուգանվել են դրա համար:

Նշվում է, որ բանկը չի ընդունել վճիռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Royal-Bank-of-Scotland  


Վերնագիրի այլ պիտակները