«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը ՌԴ-ից ևս մի վարկ ստանալու հույս ունի. «Газета»

12:23   16 Օգոստոս 2018    228

Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։

Այս միջոցները, ինչպես գրում է gazeta.ru-ն, Բելառուսի իշխանությունները մտադիր են ուղղել Ռուսաստանին արդեն իսկ ունեցած պարտքերի մարմանը։

Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլիյ Մատյուշևսկին լրագրողներին հայտնել է, որ Բելառուսը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր վարկի տրամադրման շուրջ։ Խոսքը 1 մլրդ դոլարի մասին է։ Ըստ նրա՝ նոր վարկը կուղղվի արդեն գոյություն ունեցող պարտավորությունների մարմանը։ Այս գումարի կեսը նախատեսվում է վերաֆինանսավորել։

Բելառուսի ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետական պարտքը կազմել է $16,9 մլրդ, տարեսկզբին այն եղել է $17,3 մլրդ։ Դրանք պատմական առավելագույնն են Բելառուսի համար արտաքին փոխառությունների ծավալի առումով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները