Ճապոնիայում հրաբուխ կարող է ժայթքել

12:30   16 Օգոստոս 2018    207

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կուտինոէրաբու կղզում հրաբխի ժայթքելու հնարավորության մասին։

Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխածին երկրաշարժերի մեծ քանակության վրա, փոխանցում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ ժայթքումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ բնակչության համար։

Վարչությունն այդ շրջանում բարձրացրել է վտանգավորության մակարդակը՝ երկրորդից հասցնելով չորրորդ աստիճանի, ինչը նշանակում է «նախապատրաստվել տարհանմանը»։

Սպառնալիքի հետ կապված՝ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է վարչապետին կից ճգնաժամային շտաբի ստեղծման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները