Twitter-ը կարգելափակի նախկինում արգելափակված օգտատերերի ստեղծած հաշիվները

13:33   16 Օգոստոս 2018    182

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "TechCrunch"-ին, Twitter-ը հայտարարել է նախկինում արգելափակված օգտատերերի ստեղծած հաշիվներն արգելափակելու մասին: Դրանք կդադարեն գործել արդեն այս շաբաթ:

Նման հաշիվների դեմ պայքարին կօգնեն տրոլինգի, կիբերբուլինգի եւ այլ ագրեսիվ գործողությունների նույնականացման տեխնոլոգիաները, որոնք մշակել է Smyte սթարթափը (Twitter-ն ընկերությունը գնել է այս տարվա հունիսին):

Ավելի վաղ արգելափակված հաշիվների օգտատերերի համար բավական դյուրին էր վերադառնալ Twitter. նրանք պարզապես նոր հաշիվներ էին ստեղծում՝ այլ էլեկտրոնային հասցե օգտագործելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները