Ջենովայում որոնողական աշխատանքների երկրորդ գիշերն արդյունք չի տվել

12:39   16 Օգոստոս 2018    88

Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման զոհերի որոնումը չի դադարել երկրորդ գիշերն անընդմեջ, բայց այն արդյունք չի տվել: Այդ մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները:

Ըստ պրեֆեկտուրայի վերջին տվյալների, աղետի հետեւանքով զոհվել է 39 մարդ, տուժել է 16 հոգի: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջադեպի վայրում աշխատող հրշեջներից մեկը, որոնողական գործողությունը դանդաղում է այն բանի պատճառով, որ այժմ փլատակները հավաքում է ծանր տեխնիկան:

Նրա խոսքով՝ փլատակների տակ կենդանի մարդիկ չեն մնացել: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ փլատակներից մարդկային ձայներ չէին լսվում արդեն օգոստոսի 14-ի երեկոյան: Անցած գիշերվա ընթացքում փրկարար խմբերին եւ կինոլոգների ստորաբաժանումներին չի հաջողվել հայտնաբերել նոր մարմիններ: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել է պահեստների եւ երկաթգծերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները