Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 460-ի

12:54   16 Օգոստոս 2018    85

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Սինհուա»-ին, Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 460-ի:

Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով տուժել Է 7,7 հազար մարդ, ավերվել են գրեթե 72 հազար տուն, հարյուրավոր դպրոցներ ու ու տասնյակ հիվանդանոցներ:

Կղզու 417 հազար բնակիչներ ներկայում գտնվում են ժամանակավոր ճամբարներում՝ երկյուղելով տուն վերադառնալ հնարավոր նոր երկրաշարժերի պատճառով: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները