Թրամփը մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ

14:10   16 Օգոստոս 2018    178

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։

Թրամփը նշել է, որ իր ընտրվելու պահին ԱՄՆ-ում պողպատի արդյունաբերությունը խորը ճգնաժամի մեջ էր և կարող էր անհետանալ։ Նրա կարծիքով՝ պողպատի գների կարճաժամկետ բարձրացումը, որը տեղի կունենա մաքսատուրքերի սահմանման պատճառով, խնդիր չի լինի ամերիկյան տնտեսության համար։

«Գներն այնուհետ անպայման կընկնեն, իսկ ներկայիս քայլերը կարևոր են ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»,- ասել է Թրամփը։

Նրա կարծիքով՝ հետագայում ամերիկյան ընկերությունները կմրցակցեն պողպատի համաշխարհային շուկայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները