Թաիլանդի իշխանությունները 3 բանկերի կասկածում են 24 մլն դոլարի կրիպտոարժույթով խարդախության մեջ

14:35   16 Օգոստոս 2018    197

Թաիլանդական երեք բանկերի կասկածում են 797 մլն բաթ (24 մլն դոլարից ավելի) կրիպտոարժույթով խարդախության մեջ, որին ներգրավված է թաիլանդցի դերասան Չիրապիսիտ Չարավիչիտը:

Bangkok Post պարբերականն այսօր հայտնել է, որ Siam Commercial Bank-ը, Bangkok Bank-ը եւ Kasikornbank-ը տեղական իշխանություններին չեն իրազեկել խոշոր դրամական փոխանցումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ բոլոր գործարքները կապված են խարդախության ճանապարհով ստացված փողերի հետ: Ոստիկանությունից ընդգծել են, որ բանկային ծառայողները չեն հայտնել 2 մլն բաթը (ավելի քան 60 հազար դոլար) գերազանցող գումարների փոխանցումների մասին եւ դրանով խախտել են ֆինանսական ինստիտուտների կանոնները: Անձնակազմը փողերի լվացման դեմ պայքարի վարչությանը պետք տեղեկացներ այդ գործարքների մասին: Հիմա ոստիկանությունը պատրաստվում է բանկերի աշխատակիցներին մեղադրանքներ առաջադրել:

Խարդախման մեխանիզմը բացահայտվել էր, երբ հունվարին Ֆինլանդիայի քաղաքացի 22-ամյա Աարնի Օտավա Սաարիման բողոքով դիմել էր ոստիկանություն: Նա պնդել էր, որ իրեն խաբել են մի խումբ թաիլանդցիներ, որոնց բիթքոինով մկիջոցներ է փոխանցել, եւ նրանք խոստացել են միջոցները ներդնել այլ ընկերություններում՝ ապակենտրոնացված արժույթն օգտագործելով խաղացողների եւ Dragon Coin խաղատան համար: Երիտասարդը կարծում էր, թե գնում է 3 ընկերությունների բաժնեթղթեր եւ ներդնում խաղատան մեջ, սակայն մինչ օրս ոչ մի շահաբաժին չի ստացել:

Ավելի վաղ ոստիկանությունը կալանավորել էր դերասան Չիրապիսիտ Չարավիչիտին, որի դեմ բողոք է ստացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները