Գերագույն դատարանը Մադուրոյին դատապարտել Է 18 տարվա բանտարկության. Nacional

14:42   16 Օգոստոս 2018    233

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nacional »-ին, Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին 18 տարի եւ երեք ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտել կոռուպցիայի մեղադրանքով:

Հրատարակության տվյալներով՝ դատավճիռը կայացվել Է օգոստոսի 15-ին Կոլումբիայի կոնգրեսում, որը գտնվում Է Բոգոտայում: Դատավորները որոշել են, որ Մադուրոն նաեւ պետք Է Վենեսուելայի կառավարությանը 35 մլն դոլար փոխհատուցի կոռուպցիայի վերաբերյալ այն գործով, որը կապված Է Odebrecht բրազիլական շինարարական կոնգլոմերատի հետ: Նրանք պատիժը կրելու վայր են ընտրել Միրանդայի նահանգի Լոս-Տեկես քաղաքի Ռամո-Վերդե զինվորական բանտը: Ավելի վաղ Մադուրոն խոստացել Էր բանտ նստեցնել Գերագույն դատարանի բոլոր դատավորներին, որոնք երդում են տվել Ազգային ասամբլեայի առջեւ:

Բացի այդ, Վենեսուելայի իշխանությունները արգելափակել Էին Գերագույն դատարանի այն դատավորների հաշիվները, որոնք նշանակվել Էին խորհրդարանի կողմից: Արդյունքում դատավորները լքել են Վենեսուելան եւ 2017 թվականի հոկտեմբերին երդում տվել Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպության շենքում: Մայիսին Վենեսուելայի տարագիր Գերագույն դատարանը հայտարարել Էր նախագահի պաշտոնում Մադուրոյի լիազորությունների դադարեցման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները