Google-ն իր ռեսուրսներում քաղաքական գովազդին վերաբերող տվյալների պահոց Է ստեղծել

22:15   20 Հոկտեմբեր 2018    326

Google ընկերությունը հատուկ ծառայություն Է ստեղծել իր ռեսուրսներում զետեղված քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվությանը հետեւելու համար:

Նոր տեղեկատվությունը վերաբերում Է գովազդատուներին, որոնք, սկսած մայիսի 31-ից, Google-ում քաղաքական գովազդի համար ավելի քան 500 դոլար են ծախսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տվյալների այդ պահոցում դուք տեղեկություններ կգտնեք քաղաքական հայտարարությունների մասին, որոնք ցուցադրվել են Google-ում եւ մեր գործընկերների ռեսուրսներում՝ թեկնածուներին իշխանության ֆեդերալ մարմինների պաշտոններում առաջադրելու համար»,- ասված Է հայտարարության մեջ: Նշվում Է, որ տեղեկատվությունը կնորացվի ամիսը մեկ անգամ: Հունիսին քաղաքական գովազդի զետեղումը կանոնավորող համանման միջոցներ են ձեռնարկել Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները